Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.07.2014 | 00:02

Ես տխրեցի ու լաց եղա, վեր կացա և զայրացած սրտով սկսեցի աղոթել ու ասել. «Տե՛ր, արդար ես դու, և քո բոլոր գործերն ու ճանապարհները ողորմություն են, դատաստաններդ ճշմարիտ են, և միշտ արդար ես դատում, նայի՛ր և հիշի՛ր ինձ, մի՛ հատուցիր ինձ ըստ իմ մեղքերի և ըստ իմ չարիքների, նաև իմ հայրերի գործած չարիքների համար, որոնք մեղանչեցին քո առաջ։ Նրանք անտեսեցին քո պատվիրանները, դու մեզ հափշտակության, գերության և մահվան մատնեցիր, նախատինքի նշավակ դարձրիր բոլոր ժողովուրդների առաջ, որոնց մեջ և ցրված ենք»։


Տոբիթ 3. 1-4

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ